Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում բացասաբար են ընդունել Էրդողանի մասին արևմտյան մամուլի հրապարակումները

Մայիս 08,2023 12:42

Ermenihaber. Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակում են Էրդողանին վերաբերող լուրեր՝ օգտագործելով ծաղրական վերնագրեր, ինչը բարկացրել է թուրքական լրատվամիջոցներին։

«BBC»-ն, որը հարցազրույց է վերցրել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից, գրել է. «Վտանգը տարբեր ձևերով է գալիս։ Թուրքիայի երկար տարիների ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար այն գալիս է սրտանման նշանի տեսքով, որը մի նախկին պաշտոնյայի ձեռքերով է ցույց տրվել»։

Ֆրանսիական «Le Point» և «L’Express»-ն ամսագրերն էլ իրենց հերթական համարների շապիկներին ընտրել են «Էրդողան՝ մյուս Պուտինը» և «Էրդողան՝ քաոսային վտանգ» վերնագրերը:

Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրն էլ «Թուրքիայի ընտրություններն ազատ և ազնիվ չեն լինելու» վերնագրով վերլուծության մեջ նշել է, որ «ընդդիմությունը դեռևս շանս ունի հաղթելու»։

Թուրքական մամուլն այս հրապարակումները որակել է որպես «ատելության խոսք և սադրիչ արտահայտություններ»՝ նշելով, որ դրանք ոչ այլ ինչ են, քան «արշավ է Էրդողանի դեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031