Լրահոս
Օրվա լրահոսը

Լճաշեն գյուղում որդին մորը խեղդամահ է արել՝ կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար

Մայիս 08,2023 12:15

Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում նախնական տեղեկություններով՝ որդին մորը սպանել էր խեղդամահ անելու եղանակով: 50-ամյա տղամարդու ու տարեց կնոջ միջեւ կենցաղային խոսակցություններ էին սկսվել, մայրը որդու կնոջ հասցեին անշնորհք ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչի պատճառով մայր ու որդի վիճել են, տղամարդն էլ մորը հարվածներ է հասցրել ու խեղդել:

Մեր տեղեկություններով՝ տարեց կինը միայնակ էր ապրում Լճաշենում, իսկ որդին ընտանիքի հետ ապրում ու աշխատում էր Երեւանում: Որդին մորը հերթական տեսակցության էր գնացել:

Մահացած կնոջը գյուղում բնութագրում են խելոք, համեստ անձնավորությունը, որդու մասին էլ վատ բաներ չեն հայտնում:

«Նորմալ մարդ է, դե հիմա ստացվել է, դժբախտություն է» ,- մեր զրույցում ասաց Լճաշենի ղեկավար Կորյուն Մարգարյանը:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարույթային գործողությունների արդյունքում պարզվել են Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ: Վերջինիս որդին ձերբակալվել է:

2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ին, «Սևան» ԲԿ է զանգահարել Սևան քաղաքի վերոնշյալ բնակչուհու որդին և հայտնել, որ մայրը իրենց տանը հանկարծամահ է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա՝ մասնավորապես դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել են կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի վերին և ստորին վերջույթների վրա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը և ձեռքերով պարանոցը սեղմելու եղանակով խեղդամահ արել վերջինիս:

50-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Տուժողի որդին հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 50-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031