Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհի 44 դեպք. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Մայիս 08,2023 12:20

Մայիսի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 373 դեպք, որից 113-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 44, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, քարաթափման, ուժեղ կարկուտի, պայթուցիկ սարքերի տեղադրման, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, զինամթերքի հայտնաբերման՝ 5, օձի նկատման՝ 17, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 14, հրդեհի կեղծ կանչի՝ 26 և 43 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 21 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 94, զոհվել՝ 3 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031