Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրովի արդարադատության. փոխգնդապետ Արա Մխիթարյանի նկատմամբ բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև իշխող քաղաքական ուժի պատգամավորը»

Մայիս 08,2023 11:21

«Հեղափոխական» Հայաստանը և ընտրովի արդարադատություն:

Լրատվամիջոցները ահազանգում են, որ 2019 թ.-ին Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկած և գրեթե չորս տարի կոմայի մեջ գտնվող Հայոց բանակի փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է ու վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, սակայն մեր հանրությունը ու իրավապաշտպանների զգալի զանգվածները դրսևորում են անադեկվատ լռություն:

Վկաների պնդմամբ, փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև այսօրվա ԱԺ իշխող քաղաքական ուժի պատգամավոր՝ Տրդատ Սարգսյանը, սակայն վերջինիս հանդեպ մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել:

Վերոնշյալը փաստում է, որ «հեղափոխական» Հայաստանում դեռևս 2019 թ-ից հանրությունը անադեկվատ ականատես է լինում՝ Հայոց բանակի հանդեպ իշխող քաղաքական ուժի իրական մոտեցման և ընտրովի արդարադատության ինստիտուտի ներդրմանը:

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայոց բանակի զինծառայողների հանդեպ բռնության և անպատժելիության երևույթները, ինչպես նաև մեր հանրության անտարբերությունը՝ Հայոց բանակի նկատմամբ:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031