Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները շաբաթվա վերջին Բրյուսելում կվերսկսեն խաղաղության բանակցությունները: Նման տեղեկություն է հաղորդել Financial Times հեղինակավոր պարբերականը՝ հղում կատարելով իր 3 աղբյուրներին, որոնք անանուն մնալու պայմանով պատմել են հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին:
Ըստ այդ տեղեկության՝ կիրակի ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպումը, Financial Times-ին հայտնել են նախապատրաստական աշխատանքների մասին տեղյակ երեք պաշտոնյաներ։
Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է», – ասել է երեք պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը «փոխադարձաբար ամրապնդող» և «լրացնող երկկողմանի գործընթացներ» են։
Անանուն աղբյուրներից երկուսը թերթին ասել են, որ երեք առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Կարդացեք նաև
Միշելի և Ալիևի խոսնակները հրաժարվել են մեկնաբանություններից: Փաշինյանի մամուլի խոսնակը, ըստ թերթի, չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ