Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնական նյարդը խաղի մեջ է մտնում

Մայիս 08,2023 12:30

Մոտ մեկ շաբաթ առաջ Լիբանանի արհմիությունների ընդհանուր կոնֆեդերացիան մեկնարկեց մամուլի ասուլիսով

Ես եւ հազարավոր լիբանանցիներ հաճախ հարցնում ենք՝ ինչո՞ւ էին մեր առաջնորդներն այնքան անհայտատեսներ, ինչո՞ւ են ենթարկվում տարածաշրջանային եւ միջազգային ուժերի ճնշումներին: Կան դավադրության տեսություններ, որոնք ենթադրում են, որ բոլոր պետությունների ղեկավարները իրականում ենթակա են կենտրոնական միջազգային մի ղեկավարության: Ինձ համար մի բան հաստատ է, փորձելով մնալ օբյեկտիվ, երկրների մեծ մասը, որոնք համարվում են անկախ եւ գերիշխան երեւութապես, իրականում այդպես չեն եւ ենթարկվում են տարածաշրջանային մեծ հարեւանների եւ միջազգային գերտերությունների պահանջներին, ուստի հաճախ այդ երկրների ղեկավարությունը փորձում է «բացատրել» որոշ անհեթեթ հիմնավորումներով հասարակական կարծիքին «իրենց» որոշումները: Սակայն պետության հիմքային թուլությունը բացահայտվում է, երբ չունեն ազգային կայացած պետականության հիմքեր՝ զանգվածների ազգային եւ քաղաքական իրազեկության բացակայության պատճառով: Ես անհանգստանում եմ Հայաստանի համար, քանի որ միտքս զուգահեռներ է տանում նույն ճանապարհին եւ սխալներին, որոնց մեջ Լիբանանը ընկել է ինչպես 1960/70-ականներին, այնպես էլ՝ 2013-ին:

Լիբանանն առաջին անգամ ընդունեց օտարերկրյա ուժի մուտքը, որն ավելի հզոր էր, քան՝ լիբանանյան բանակը (պաղեստինյան դիմադրությունը եւ 450 000 պաղեստինցիները): Երկրորդ անգամ նրանք թույլ տվեցին հազարավոր սիրիացիներին մտնել Լիբանան, երբ 2013-ին սկսվեց սիրիական քաղաքացիական պատերազմը եւ լիբանանյան իշխանություններից վերահսկումի բացակայության պատճառով՝ ի վերջո սիրիացիների թիվը հասավ 2 միլիոնի: Մինչ Լիբանանի ընդհանուր բնակչության թիվը 4 միլիոն է եւ տարածությունը 10 քառակուսի կիլոմետր՝ սիրիացիները կարողացան անվերահսկելիորեն եւ ազատորեն շարժվել: Մինչդեռ Թուրքիան՝ 78 միլիոն բնակչությամբ եւ տարածությունը 800.000 քառակուսի կիլոմետր, թույլ տվեց միայն 1.1 միլիոն սիրիացի փախստականների մուտքը եւ նրանց մեծամասնությանը պահեց փախստականների ճամբարներում:

Երկու անգամն էլ լիբանանցիք լսում էին ոչ համոզիչ փաստարկներ իրենց քաղաքական ղեկավարությունից՝ 1960/70-ական թվականներին ասացին, որ քանի որ Լիբանանը մաս է կազմում արաբական ընտանիքին, նրանք կրում են արաբական լիգայի պահանջները բավարարելու պարտավորությունը, իսկ մինչ մեկ այլ արաբական երկիր՝ Հորդանանը ուժ էր օգտագործում պաղեստինյան զինված դիմադրությունը վտարելու համար երկրից՝ Լիբանանը դիմավորեց նրանց, առանց երաշխիքի, որ այդ խումբը նույնկերպ չի վարելու Լիբանանում, բայց շուտով պաղեստինցիները գործեցին այնքան խորամանկ եւ անշնորհակալ. արեցին նույնը Լիբանանում, սակայն այս անգամ նրանք սովորել էին միասնական Հորդանանում իրենց սխալներից՝ որտեղ ժողովուրդը կանգնել էր իր թագավորի եւ ազգային զինված ուժերի դեմ:

Դժբախտաբար, դա տիրող իրավիճակը չէր Լիբանանում, որտեղ Լիբանանին պակասում էր հստակ ազգային իրազեկում եւ հավատարմություն կրոնական համայնքին, երբ 1943 թվականից Լիբանանն անկախացավ: Լիբանանի մահմեդականները հայտարարեցին, որ լիբանանցիներն արաբներ են եւ որ նրանք հետեւում են «արաբիզմի» կամ արաբական ազգայնականությանը՝ քրիստոնյան պնդում է՝ լիբանանյան ազգայնականություն՝ ուստի լիբանանյան ազգային ինքնությունը չէր դարձել միավորող սկզբունք: Երբ պաղեստինցիները սկսեցին վտանգել Լիբանանը՝ սկսելով մարտական գործողություններ Իսրայելի դեմ Լիբանանի հարավից, քրիստոնյաները պահանջեցին, որ պաղեստինցիները հարգեն Լիբանանի ինքնիշխանությունը եւ այն չենթարկեն իսրայելական վրեժխնդրությանը: Մուսուլմանները կանգնեցին պաղեստինցիների կողքին՝ պահանջելով, որ պաղեստինցիներն ունենան լիբանանյան երկրից Իսրայելի դեմ ռազմական գործունեության սանձարձակ ազատություն: Մինչ այդ Հորդանանը՝ նույնպես մահմեդական երկիր՝ առաջնահերթություն չի տվել պաղեստինյան պայքարին՝ ի հաշիվ իր ազգային եւ պետական կայունության եւ անվտանգության:

Մի ժողովուրդ, որը չի գիտակցում իր ազգային ինքնության կարեւորությունը՝ լիովին չի ըմբռնել պետական ամենաբարձր շահերի սկզբունքները՝ ազգային միասնության հստակ հիմքերը, շուտով կփլուզվի, քանի որ չունի անհրաժեշտ դիմադրողականություն: Այսօր զարմանալի չէ, որ Լիբանանը եւս մեկ անգամ վճարել է ամենաբարձր գինը Սիրիայի շրջապատող բոլոր հարեւան երկրների մեջ:

Լիբանանն անմիաբան՝ չունի հաստատուն պետականություն եւ ժամանակակից բանակ, ղեկավարությունը բազմագլուխ, անորոշ մակարդակի վրա է: Պետությունը եւ «Հիզբոլլահ»-ը բաժնեկցում են պաշտպանության եւ պատերազմի, եւ խաղաղության ռազմավարական որոշմանը՝ ընկնում ծուղակի մեջ, հաստատ քայլերով գրկում փլուզումը, որ տեղի ունեցավ 2019 թվականին, երբ բանկերը սնանկացան, եւ փլուզվեց տնտեսապես եւ ֆինանսապես:

Ո՞վ է պատասխանատու: Ոմանք կասեն՝ կողմերից շատերը, ոմանք՝ «Հիզբոլլահը», քանի որ լիբանանյան պետության նկատմամբ գերազանցող ուժ է: Այդ ժամանակ «Հիզբուլլահը» եւ նրա դաշնակիցները մեծամասնություն էին, եւ նրանք նույնիսկ ձեւավորել էին մեկ կողմնակի կառավարություն, որը չի ներառել իր քաղաքական հակառակորդներին: Բայց հարցը շատ ավելի բարդ է:

«Հիզբուլլահը» մուսուլմանական շիա քաղաքական կուսակցություն է, մինչդեռ Լիբանան մտնող սիրիացիների ավելի քան 2/3-ը մահմեդական սուննի է, որը փախել էր ռեժիմից: «Հիզբուլլահի» քրիստոնեա դաշնակից ազատ հայրենասիրական շարժումը պահանջեց, որ Լիբանանը փակի սահմանը՝ կանխելու զանգվածային անվերահսկելի հոսքը: Ի պատասխան ապագա շարժումը՝ սուննիի ամենամեծ քաղաքական կուսակցությունը եւ «Հիզբուլլահի» մրցակիցը բողոքեց եւ սկսեցին հսկայական արշավ ընդդեմ ազատ հայրենասիրական շարժման՝ մեղադրելով, որ այս պահանջը ռասիստական է:

Մյուս քրիստոնեական մեծ կուսակցությունը`«Լիբանանի ուժերը»՝ ապագա շարժման զինակիցը, լռեց՝ եւ երբ նրանք աջակցում էին Սիրիայի հեղափոխությանը՝ նրա լռությունը համարվում էր սիրիացիների մուտքի հավանականություն:

Լիբանանի մեծ փլուզումից հետո եւ երբ սիրիական քաղաքացիական պատերազմը գրեթե գործնականում ավարտվել է, եւ երբ սիրիացիները չորացրեցին լիբանանյան ռեսուրսները, Լիբանանի աշխատանքային դասի հետ մրցելուց հետո, ՄԱԿ-ից ամսական մոտ 400 դոլար վարձատրվելուց հետո, որ այսօր արժի հսկայական գումար Լիբանանի ֆունտի դեմ՝ սիրիացիները համարում են, որ կնախընտրեն մնալ այնտեղ՝ որտեղ նրանք գտնվում են եւ վերադառնալու մտադրություն չունեն: Վերջին 2 տարիներին Լիբանանի կազմակերպությունները նշել են, որ Լիբանանի 2 միլիոն սիրիացիների մեծ մասը չունեն իրավական բնակության թույլտվություն՝ եւ նրանք այլեւս չեն կարողանում մնալ Լիբանանում, երբ պարբերաբար այցելում են Սիրիա, բայց վերադառնում են Լիբանան, ուստի չկա սպառնալիք իրենց կյանքին: Սիրիայում՝ ժամանակն է, որ օրենքով պարտադրվի եւ սիրիացիները վերադառնան Սիրիա…

Ինչով են պայմանավորված վերջին սրացումները

Որոշ լիբանանցիներ պնդում են, թե սիրիացիներն այլեւս փախստականներ չեն՝ մեծ մասը մնում է Լիբանանում՝ առանց բնակության թույլտվության: Դա նշանակում է, որ նրանց իրավական կարգավիճակը կամ անորոշ է, կամ նույնիսկ ապօրինի. հիմա ժամանակն էր, որպեսզի վերադառնան Սիրիա: Բնականաբար, որոշ մահմեդական սունիներ համերաշխություն են հայտնել սիրիացիների հետ՝ պնդելով, որ այս պահանջը անմարդկային է, կրոնական նյարդը խաղի մեջ է մտնում:

Մոտ մեկ շաբաթ առաջ Լիբանանի արհմիությունների ընդհանուր կոնֆեդերացիան մեկնարկել է մամուլի ասուլիսով: «Լիբանանը սիրիական ժողովրդագրական օկուպացիայից ազատագրելու ազգային արշավը» (annahar.com): «Մի քանի օր առաջ Լիբանանը պատրաստվում էր բախվել շատ վտանգավոր մարտահրավերների»: Մենք կարդում ենք LeBanOndebate.com- ում. «Վաղը «դանակներով» զինված մեծ ցույցեր» ու զոհերի նախազգուշացումների մասին…

Տեղահանված սիրիացիներին իրենց երկիր վերադառնալու կոչերով արշավների լույսի ներքո եւ սիրիացի ակտիվիստներին ՄԱԿ ՓԳՀ-ի առջեւ ցույցի հրավիրելուց հետո «Լիբանանը սիրիական ժողովրդագրական օկուպացիայից ազատագրելու ազգային արշավը» լիբանանցիներին կոչ արեց ցույցեր կազմակերպել. ՄԱԿ ՓԳՀ-ի դիմաց վաղը՝ չորեքշաբթի, առավոտյան ժամը 10-ից սկսած՝ դիմակայելու, ինչպես նա անվանեց՝ «այս օկուպանտի ամբարտավանությանը»:

Բարեբախտաբար, երկու ցուցադրությունները չեղյալ են հայտարարվել:

«Nidaalwatan.com»- ը գրել է հոդված, որում մանրամասնորեն բացատրում է այս իրավիճակի եւ ճգնաժամի մասին: Տեղաշարժի պատճառած ուղղակի տնտեսական վնասը կարելի է ամփոփել երեք կետում: Առաջինը դոլարի դուրս գալն է Լիբանանից հարյուր հազարավոր տեղահանվածների միջոցով… Երկրորդը, որ այս ճգնաժամը դրսեւորվում է այդ տեղահանվածների հսկայական թվի զբաղվածությամբ՝ առանց նրանց հայտարարագրելու, ինչը բաց է թողնում պետական գանձարանը, շատ կարեւոր՝ հարկային ռեսուրսները, երրորդ՝ Լիբանանը տեղահանվել է 2011 թվականից ի վեր իր ենթակառուցվածքների, ներառյալ էլեկտրաէներգիայի, ջրի, ճանապարհների, կոյուղու ցանցերի եւ այլոց վրա սիրիացիների կողմից առաջացած հսկայական ճնշման ներքո՝ առանց այն վերականգնելու հնարավորության:

Զարմանալի էր, որ «Amnesty International»-ը «մտավ» տեղահանված սիրիացիներին արտաքսելու գիծ, սակայն կոչ արեց Լիբանանի իշխանություններին «դադարեցնել այդ գործողությունները»՝ դրանք «անօրինական» որակելուց հետո։ Կազմակերպությունը արտահայտել է իր կարծիքով «մտահոգություն», որ «այդ անձինք վերադառնալուց հետո սիրիական կառավարության կողմից խոշտանգումների կամ հալածանքների վտանգի տակ են»:

Լիբանանի մի քանի քաղաքական գործիչների եւ լրագրողների հարցրեցի նրանց կարծիքը

Լիբանանի ուժեր (Քրիստոնեական քաղաքական կուսակցություն) արտաքին հարաբերությունների նախագահ պարոն Ռիչարդ Գույումճյանը բացատրում է, որ «Լիբանանը այլեւս չի կարողացել սիրիացիների բեռը հանդուրժել՝ այն հսկայական խնդիրներ է առաջացրել նույնիսկ անվտանգության մակարդակի վրա: Այսօր կա մի տեսակ մոտեցում տարածաշրջանային տերությունների միջեւ, որոնք որոշեցին համագործակցել տարածաշրջանային խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար՝ արաբական պետություններն այժմ մոտենում են սիրիական ռեժիմին, ժամանակն է, որ մենք տարածաշրջանային տերությունները եւ միջազգային հանրությունը սկսեն այս հարցի լուծման գործընթացը: Մենք 12 տարի ողջունել ենք սիրիացիներին եւ մենք այլեւս չենք կարողանա, այլեւս չենք կարողանում այսօր, լարվածություն ենք տեսնում Լիբանանի եւ սիրիացիների միջեւ»:

Լիբանանի ֆալանգիստական կուսակցության ղեկավարության անդամ պարոն Էլի Մարունին ինձ տրամադրել է այս հետադարձ կապը. «Այսօր Սիրիայում կան մեծ կայուն տարածքներ, ըստ վիճակագրության, սիրիացի հազարավոր մարդիկ այցելում են Սիրիա, իսկ հետո վերադառնում են Լիբանան, ուստի ավելի շուտ ներգաղթը չի կիրառվում: Այսօր Լիբանանը հիվանդ է, եւ մենք իրավունք ունենք փրկելու մեր երկիրը»:

Լիբանանի բանակի նախկին գեներալ Նարեկ Աբրահամյան. «Փախստականն այն անձն է, ով կորցրել է իր ծագման երկրի պաշտպանությունը եւ ով չի կարող կամ չի ցանկանում վերադառնալ այնտեղ՝ հետապնդման հիմնավոր վախի պատճառով: Այդպիսի անձը կարող է կոչվել ապաստան հայցող, քանի դեռ Պայմանավորվող պետությունը կամ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը չի ստացել փախստականի կարգավիճակ, եթե նրանք պաշտոնապես ապաստան հայցեն:

… Առավել եւս՝ սիրիացի ընդդիմադիր ղեկավարների կողմից փախստականներին ուղղված զինվելու կոչերը ստեղծել են խիստ կրիտիկական մթնոլորտ, որը կարող է տանել զինյալ բախումների, որոնք կարող են հրահարվել կամ օգտագործվել օտար ուժերի կողմից»:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
06.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031