Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց կարևոր է քրեական և քրեադատավարական պատշաճ օրենսդրություն ունենալը․ ՄԻՊ

Մայիս 07,2023 22:40

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել «ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի գործողության մեջ դնելու հիմնահարցերի և դրանց լուծման օրենսդրական և ինստիտուցիոնալ հեռանկարները» թեմայով քննարկմանը։

Պաշտպանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց կարևոր է քրեական և քրեադատավարական պատշաճ օրենսդրություն ունենալը և նշել, որ նոր օրենսդրությունն այս տեսանկյունից բավականին առաջադեմ կարգավորումներ է առաջարկում։

Միևնույն ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է, որ առանցքային նշանակություն ունի անհրաժեշտության դեպքում օրենսդրության կատարելագործումը։
Պաշտպանը նաև ընդգծել է, որ ինչպես իրավական նորմերի կիրառումը, այնպես էլ օրենսդրության ցանկացած փոփոխություն պետք է ամբողջությամբ համապատասխանեն մարդու իրավունքների թե՛ ներպետական և թե՛ միջազգային չափանիշներին։

Աշխատաժողովը նախաձեռնվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Բարձրագույն դատական խորհրդի, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և դատավորներ, որոնք ներկայացրել են իրենց գործունեության արդյունքում նոր օրենսգրքերի կիրառման առնչությամբ արձանագրված խնդիրները։

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031