Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մադրիդում ավարտված թենիսի «Masters» մրցաշարի եզրափակչում ընկերակցելով իր թիմակից Անդրեյ Ռուբլյովին՝ 1 ժամ 11 րոպեում 3:6, 6:3, 10:3 հաշվով հաղթել է Ռոհան Բոպանն/Մեթյու Աբդենն հնդկա-ավստրալիական երկյակին ու դարձել հաղթող։
Ավելի վաղ Խաչանովը մենախաղերում հաղթել էր Ռուբլյովին, սակայն կիսաեզրափակիչ փուլում տանուլ էր տվել Յան-Լեննարդ Շտրուֆֆին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ