Ուզբեկստանի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում այսօր երկրորդ մենամարտն անցկացրեց Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։
Փորձառու բռնցքամարտիկը անակնկալ միավորներով տանուլ տվեց հորդանանցի Յուսեֆ Յաշաշիին։ Մեր ընտրանուց արդեն վեց բռնցքամարտիկ ավարտել է մրցելույթները Տաշքենդում, իսկ ռինգում պայքարը դեռ շարունակում են հինգը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ