Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկած շախմատի Ստեփան Ավագյանի 4-րդ հուշամրցաշարում, որին մասնակցող 10 շախմատիստներից ինը գրոսմայստեր է, խաղացվել է չորս տուր։ Մրցաշարային աղյուսակը 3,0 միավորով միանձնյա գլխավորում է Միացյալ Նահանգները ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Սամուել Սեւյանը։ Նրանից կես միավոր պակաս են վաստակել գրոսմայստերներ Նոդիրբեկ Յակուբոեւը, Նարայանանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը։
Հուշամրցաշարին մասնակցություն ունեն Հայաստանը, , ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ուզբեկստանը, Գերմանիան եւ Չեխիան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ