Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալավերդուն է վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին․ «Ռուբեն Վարդանյան» և «Ապրելու» հիմնադրամների ներդրումների շնորհիվ կհիմնանորոգվեն և կարդիականացվեն կարևորագույն կառույցները․ Արկադի Թամազյան

Մայիս 07,2023 15:06

Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ ալավերդցիներ.

Ուրախությամբ հայտնում եմ, որ «Վալլեքս» խմբի հետ երկարատև բանակցությունները տվեցին իրենց սպասված արդյունքը։ Ալավերդուն են վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին և «Մետալուրգ» մարզադաշտը։

«Ռուբեն Վարդանյան» և «Ապրելու» հիմնադրամների ներդրումների շնորհիվ կհիմնանորոգվեն և կարդիականացվեն կարևորագույն կառույցները։

Կայուն և զարգացած Ալավերդի ունենալու համար մեր կողմից սահմանված նշաձողերը բավականին բարձր են և վստահ եմ` միասնական ջանքերի շնորհիվ կհասնենք համատեղ ծրագրերի իրագործմանը։

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էր գրառում արել՝ նշելով․ 

1977թ․ կառուցված Ալավերդու ճոպանուղին արդեն ութ տարի է` չի աշխատում։ Այն քաղաքի համար բացառիկ ռազմավարական նշականություն ուներ․ քաղաքի երկու մասերն էր կապում իրար։ Միևնույն ժամանակ, այն նաև քաղաքի խորհրդանիշն էր։
Ճոպանուղին մասնավոր սեփականություն է, և այն վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ տանելը «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից է։

Եվ ահա, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի արդյունավետ աշխատանքի արդյունքում ճոպանուղու սեփականատիրոջ հետ ընթանում են ակտիվ բանակցություններ, և առաջիկայում ճոպանուղու շահագործման իրավունքը կփոխանցվի համայնքին։

Շահագործումից հետո Ալավերդու ճոպանուղին կդառնա Հայաստանի միակ տրանսպորային ճոպանուղին։ Ընդհանրապես, ճոպանուղին որպես քաղաքային տրանսպորտ, համարվում է ամենահարմարավետ և անվտանգ տրանսպորտային միջոցն ամբողջ աշխարհում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031