Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարչությունը մեր կյանքում

Մայիս 07,2023 13:46

Հայկական պետական մանկավարժական համալսարանը կարևորելով մեր բոլորի, հատկապես՝ երիտասարդների և ուսանողների կյանքում արվեստը, այս դեպքում մասնավորապես Գեղարվեստական լուսանկարչությունը, կազմակերպել է ցուցահանդես ՝ նվիրված Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի և Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցի միջև կնքած համագործակցության հռչակագրի մեկ ամյակին։

«Ստեղծագործական ուղի» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցում, հիմա աշխատանքները ցուցադրվում են Կուլտուրայի ֆակուլտետում։  Այժմ հայտարարվել է մրցույթ «Լավագույն անվանում» խորագրով։ Մեզ հետ զրույցում Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դասախոս, ցուցահանդեսի կազմակերպիչ Արմեն Խաչատրյանն ասաց, որ առանց անվանման  չկա արվեստ, ուստի կարևորում է, որ իր ուսանողները կարողանան իրենց աշխատանքները ճիշտ անվանել և ներկայացնել հանրությանը։

Արմեն Խաչատրյանն ավելացրեց, որ անցյալի հետ կամրջվում ենք մեր ունեցած լուսանկարներով և կարծես դրանք ժամանակի ընթացքում դառնում են մեր ներկայի, անցյալի և ապագայի դեմքը։

Ցուցահանդեսին ներկայացված են ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողների, շրջանավարտների և 135 դպրոցի աշակերտների լուսանկարչական աշխատանքները։

 

Ա․ Խաչատրյանը նկատում է, որ լուսանկարչությունը մեր կյանք է ներխուժել վաղուց, երբ դեռ չէինք ապրում այս թվայնացված աշխարհում, և անկախ լուսանկարչության մասին ունեցած մեր գիտելիքներից․ «Այսօր բոլորը, այսպես, թե այնպես նկարում են, բայց դա կարելի  անել գրագետ, ամեն բան չէ, որ կարելի է հանրային դիտման առարկա դարձնել, երբ հարց ենք տալիս, ինչո՞ւ ես նկարում, չպետք է պատասխանը լինի «ուղղակի հետաքրքիր է», լուսանկարչությունն այսօր , բոլոր ոլորտներում իր մեծ ազդեցությունն է թողնում, լուսանկարչության շնորհիվ է այսինչ բանը դառնում կարդալու, լսելու, դիտելու համար ավելի ցանկալի»,- նշեց պարոն  Խաչատրյանը։

Ուսանողներից մի քանիսը ներկայացրեցին իրենց աշխատանքները խոսելով դրանց պատրաստման ընթացքի մասին։

Գեղարվեստական լուսանկարչության բաժնի  4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Կարապետյանը ոգևորությամբ է պատմում իր աշխատանքը մոմերի հետ, հիշում է՝ որքան դժվար էր , երբ առաջին կաթիլը ընկավ մոդելի ուսին, ասում է, որ ուզում էր դադարեցնել նկարահանումը, բայց մոդելի պնդմամբ շարունակել է նկարել և ստանալ գեղեցիկ նկարներ, որոնցից մեկն այսօր ներկայացված է ցուցահանդեսում։ Արփինեն նկարն անվանել է «Այրվող հույսեր»։

Գեղարվեստական լուսանկարչության բաժնի  առաջին  կուրսի ուսանողուհի Աննա Ստեփանյանը նկատում է, որ լուսանկարչություն մասնագիտությունը թյուրըմբռնվում է հասարակության կողմից, կարծում է՝ դրան մեծապես նպաստում է այսօր շուկայում մեծ մրցակցությամբ, և ոլորտում ոչ պրոֆեսիոնալների մեծ հոսքով։ Աննան մայրիկի չորացրած մրգերը դարձրել է արվեստի գործ ՝համաձայնեցնելով այն արևի հետ, արևին դիտարկելով, որպես կախված մրգերի շարանի շարունակություն ու դրանցից մեկը՝ անվանելով նրանց «Հարևանները»։ Ուսանողները կարևորում են նմանատիպ միջոցառումների մասնակցությունը, այն հնարավորություն է տալիս ինքնակրթվելու և ինքնազարգանալու, պարբերաբար գիտելիքների ստուգման և այս արագ զարգացող և մեծ պահանջարկ ունեցող մասնագիտության մեջ քո հեռավորությունը նշագծից հասկանալու համար։

Ցուցահանդեսին կարող եք հետևել նաև օնլայն տարբերակով։

Մարինե ԴՎՈՅԱՆ

ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031