Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաման շնորհակալության

Մայիս 07,2023 10:52

Ընդամենը խաղաղ չեն մարդիկ և իրենց ստեղծած ցավը կրծում են արտաքուստ` ելքերի մոտ փնտրելով խրախճանքի ստվերներ։ Ստվերները դառնում են զոհեր։ Նրանք մտքում կուլ են տալիս միտքը։ Չծիծաղեք։ Միտքը կուլ է գնում առանց խոսքերի միջամտության։
Իսկ երկնքից թռչունները ծուռ են նայում փայտե մարդկանց։
Մարդկանց ո՞նց են քշում, գիտե՞ք։ Մարդկանցով։ Այստեղ սատանան կապ չունի։ Եվ ամենևին հնարամտությունը հաղթանակի չի հասցնում։

Ընդամենը մարդիկ խառը երևույթներից իրենց են հորինում։ Երբեմն ծաղկի պես մերժվում, երբեմն էլ ցավազրկվում՝ իրենց ստեղծած ցավին չդիմանալով։ Երկիրը խճաքար է դառնում, լվացվում արցունքներով հազար տեսակ, անցնում շնչից շունչ, խառնվում փոթորկին մարդկային։

Չլացեք։ Փրփուրները երբեմն մեռնում են ծովերի վրա։ Քամին էլ փրկություն չէ։ Այդ ժամանակ կրակը թավալվում է օդի խորքերում։ Մի նոր վալս․․․ Անթարթ նայեք, նայեք երկար ու չխոսեք։Չծիծաղեք։ Երբ փակեք ձեր աչքերը, մոռացեք աշխարհի մասին։ Մոռացեք բոլոր հորինվածքները։
Բայց երբ գնաք, ասեք՝ գնում եմ, գնում։
Եվ հրամայեք հայտնել շնորհակալություն։ Հրամայե՛ք, որ չծիծաղենք․․․

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031