Մեր այսօրվա կյանքը գողացված իրականության ժամանակաշրջան է, որոշ դրսեւորումներ արտահայտվում են ֆիզիկական մակարդակով՝ լինի մեր խոցված իրականությունը, մեր հայրենիքը՝ լայն իմաստով։ Այսօրվա մեր անտարբերությունը շատ լուրջ, խորը հոգեբանական արտահայտություններ են։ Այս մասին «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Նրա կարծիքով՝ մեր իրականությունը ցուցադրում է նաեւ հոգևոր ճգնաժամ։ «Պատճառը մեր մեղքը չընդունելու, ինքնաարդարացման հեղեղը լցնելու մեջ է։ Խոսքը մեր բոլորի մասին է, եւ առաջին հերթին նրանց մասին, ովքեր պատասխանատվություն են կրում մեր կյանքի համար՝ քաղաքական կամ վարչական առումով»,- նշել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում