Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հաղթանակն ունեցավ այսօր։
Գուրգեն Մադոյանը 67 կգ քաշային կարգում ուժերը չափեց տայպեյցի Յու Լինի հետ ու առավել քան վստահ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Մեր բռնցքամարտիկի առավելությունը հաստատվեց նաեւ երկրորդ ռաունդում, երբ հերթական գրոհի ժամանակ Լինը հայտնվեց ռինգի հատակին ու ռեֆերին նոկդաուն գրանցեց նրան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ