Մայիսի 6-ին, ժամը 12:30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին՝ ավազի հանքի մոտ, ավտոմեքենա է շրջվել. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «JAC» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և ուղևոր Ռ. Ա.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են համապատասխանաբար «Արմենիա» ՀԲԿ և «Նաիրի» ԲԿ, որտեղ Ռ. Ա.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Կարդացեք նաև
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն