Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դիլիջանում մենարկել են 2023 թ․-ի սուբվենցիոն ծրագրերը

Մայիս 06,2023 13:45

Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերը: Դրանք ներառում են մայթերի հիմնանորոգման, ջրատարերի և դիտահորերի փոխարինման աշխատանքներ: Դիլիջանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ այս պահին իրականացվում է  Դիլիջան քաղաքի Կալինինի 256 փողոցից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատումով հիմնանորոգման ծրագիրը:

Ընդհանուր ծրագրի բյուջեն 128 մլն դրամ է, որի 60%-ը համաֆինանսավորել է Դիլիջանի համայնքապետարանը, իսկ 40%-ը՝ ՀՀ կառավարությունը: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Տարտ Գրուպ» ՍՊԸ և «Եվրո–բուդ» ՍՊԸ կոնսորցիումային ընկերությունները: Համայնքապետարանից հավելեցին,որ աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Հիշեցնենք, որ Դիլիջանն այս տարի 2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրի հայտ էր ներկայացրել կառավարությանը:

 

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031