Aravot.am-ը «Նեմեսեսի» հուշարձանի հեղինակ, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի՝ արձանի տեղադրման վերաբերյալ արած արտահայտության մասին: «Ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում եւ այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,-«Ազատություն» ռադիոկայանին ասել էր Փաշինյանը: Նաեւ հավելել էր, որ կառավարությունը չի «Նեմեսիսի» արձանը տեղադրելու որոշումը կայացրել, ու այն տեղադրվել է զգացմունքային ֆոնի վրա՝ մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում եւ սպառնում դավաճանության համար գնդակահարել պատերի տակ:
«Շատ մեկնաբանություններ են եղել այդ մասին, ամեն մեկը՝ յուրովի: Ես ուղղակի արձանը արել եմ, ինչպես մտածել եմ, ինչպես որ էսթետիկորեն եւ իր տեղով կլիներ իմ տեսլականով: Իսկ այլ մարդկանց արած մեկնաբանությունները չեմ ուզում մեկնաբանել»,-ասաց «Նեմեսեսի» արձանի հեղինակ, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը;
Հիշեցնենք, որ «Նեմեսիս» գործողությունն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը Երևանի Օղակաձեւ այգում բացվել է ապրիլի 25-ին: Հուշարձանի վրա Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսաք Թորլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզդանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի անուններն են։
Ի պատասխան արձանի տեղադրման Թուրքիան փակել է Հայաստանի համար օդային տարածքը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ես կողմ եմ, որ Նեմեսիս գործողությանը նվիրված հուշարձան լինի Երևանում, բայց այն, ինչ երկնել է սույն ճարտարապետը՝ 0 գեղագիտական արժեք ունի, շարքային գերեզմանաքար է հիշեցնում: Զարմանալի է, ով է ընդհանրապես հաստատել այդ նախագիծը?