Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմտյան պրոյեկտ», թե՞ «Պուտինի դրածո»․ «Փաստ»

Մայիս 06,2023 12:14

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ «Արթուր Թարխանյան կենտրոնն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով մեկնարկել է Երևանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը: Արտաքուստ քաղաքական բովանդակություն չունեցող այս տեղեկությունն իրականում հետաքրքիր քաղաքական ենթատեքստ ունի: Բանն այն է, որ նշյալ կենտրոնի հիմնադիր տնօրեն Անահիտ Թարխանյանը Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի տիկինն է: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունը համագործակցում է Հայ կառուցողական կուսակցության հետ, իսկ վերջինիս ղեկավար Անդրիաս Ղուկասյանը համարվում է արևմտյան թևի քաղաքական գործիչ:

Եթե սրան հավելում ենք նաև այն հանգամանքը, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Երևանի ավագանու ընտրությունների՝ դեռևս ոչ պաշտոնական «քարոզարշավի» շրջանակներում ինտենսիվ «արևմտյան հանդիպումներ» է ունենում, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական և ամերիկյան համալսարաններում, ստացվում է, որ Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող այս կուսակցությունը, այսպես կոչված, «արևմտյան պրոյեկտ» է և գործում է այդ դաշտում: Սա ուշագրավ է հատկապես այն տեսակետից, որ Մոսկվայից Արցախ տեղափոխված և պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանին ժամանակին «մեղադրում» էին «Մոսկվայի մարդ», «Պուտինի դրածո» լինելու մեջ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031