Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. Իրականացնում են պետականակործան ծրագիր, իսկ հնարավոր ֆինանսական ներհոսքը ծառայելու է հայկական տնտեսության վերջնական ջախջախմանը. «Փաստ»

Մայիս 06,2023 11:38

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին առաջ է մղվում նաև այն թեզը, ըստ որի, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի ստորագրումից հետո տնտեսապես ամուր ու զարգացող երկիր ենք ունենալու։ Հաշվի առնելով մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական դիրքերը՝ ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր հորջորջվող այդ փաստաթղթից բացառապես բացասական սպասումներ ունի։

«Ընդ որում, բացասական սպասելիքներ ունեմ նույնիսկ դրա շուրջ քննարկում սկսելու փաստից։ Ես ինքս խաղաղության կողմնակից եմ, բայց այն ձևակերպումներն ու քաղաքական հայտարարությունները, որոնցով բացատրվում է այս գործընթացը, ոչ այլ ինչ է, քան նոր աղետի սպասման ստեղծում։ Ադրբեջանն ինքնուրույն պետություն չէ, այլ Թուրքիայի կցորդ։ Նույնիսկ 2020-ի աղետալի պատերազմի ժամանակ թուրքական ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը լծված էր թուրքական ծրագրերի իրականացմանը։ Եթե կհիշեք, նույնիսկ նրանց ռազմական գերատեսչությունում հակասությունների մասին գրվեց, մասնավորապես, որ ադրբեջանական ԳՇ պետն անհետացել է։ Ուզում եմ ասել, որ Ադրբեջանի հետ որևէ գործընթաց ուղիղ կապ ունի Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների հետ, իսկ թուրքական ոչ մի ռազմավարության մեջ ո՛չ երկարաժամկետ, ո՛չ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով Հայաստան չկա, էլ ուր մնաց զարգացած Հայաստան։ Իշխանությունները իրականացնում են պետականակործան ծրագիր, թուլացնում հայկական կողմի դիրքերը, իսկ հնարավոր ֆինանսական ներհոսքը ծառայելու է բացառապես հայկական տնտեսության վերջնական ջախջախմանը, որպեսզի մեր երկիրն էլ իր մեջ ուժ չգտնի վերականգնվելու»,-շեշտել է Արմեն Գրիգորյանը։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031