Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդակը Ռուսաստանի դաշտում է. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 06,2023 11:31

Վաշինգտոնյան քառօրյա հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում որոշակի փաստաթուղթ չձեւավորվեց:

Գնդակն Արեւմուտքից կրկին վերադարձավ ՌԴ դաշտ, քանի որ մայիսին նախատեսվում է ինչպես Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, այնպես էլ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը նույն մայրաքաղաքում: Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ից հայտարարություններ հնչեցին, թե պետք է չանտեսել փաստը, որ խաղաղությունը հաստատվել է ՌԴ միջնորդությամբ, եւ Արցախում կանգնած են ռուս խաղաղապահները, բայց այն չի նշանակում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է լինի ՌԴ-ի մենաշնորհը:

Վերջին հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ում ըմբռնում կա՝ Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորելու հարցում պետք է ոչ թե մրցակցել Մոսկվայի հետ, այլ համագործակցել: Այս տեսանկյունից էլ գնդակը Ռուսաստանի դաշտում է՝ կընդունի՞ ԱՄՆ-ի համագործակցության առաջարկը, որը կարգավորման միակ արդյունավետ ուղին է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031