Թուրքիան փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռչող Հայաստանի VIP անձանց, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավի համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 24TV-ին տված հարցազրույցում:
«Ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով: Հիմա մենք փակել ենք: Փակել ենք նաև VIP-անձանց համար, թող մեզնից չնեղանան: Փակել ենք նաև Փաշինյանի օդանավի համար: Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն է ժամանել Սևծովյան տնտեսական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին, մենք էինք ընդունում գագաթնաժողովը, ուստի հնարավոր չէր փակել կազմակերպության անդամի համար»,- ասել է Չավուշօղլուն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ