Լրահոս
Օրվա լրահոսը

Խանութները սկսել են փակվել՝ կուտակելով պարտքեր. պատճառն օնլայն առևտուրն է. «Ժողովուրդ»

Մայիս 06,2023 11:15

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած տնտեսվարողների խոսքով՝ իրենք ստիպված են լինելու փակել իրենց խանութները, առեւտրի կետերը, քանի որ օնլայն առեւտրի պատճառով չեն կարողանում ապրանք վաճառել. մեծացել է այն հաճախորդների թիվը, որոնք նախընտրում են էլեկտրոնային առեւտրային հարթակի միջոցով ձեռք բերել իրենց ուզած հագուստը, կոշիկը, պայուսակը կամ այլ իր։ Նման իրավիճակ առաջացել է ՀՀ մարզային քաղաքներում, որտեղ 4 եւ ավելի աշխատատեղ ունեցող խանութները սկսել են կամաց-կամաց փակվել՝ կուտակելով մեծ պարտքեր։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ի՞նչ է անում այս խնդիրը լուծելու համար։ Պարզվում է՝ ոչինչ։

«Ժողովուրդ» օրաթերթը տնտեսվարողների մտահոգությունները փոխանցեց նախարարին, սակայն նրա կարճ, անտարբեր պատասխանը խիստ զարմացրեց մեզ. «Կանխատեսված էր դա։ Դա բիզնես ռիսկ է»։ Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց եւս մեկ անգամ նախարարից հետաքրքրվել, թե ինչ է ձեռնարկում տնտեսվարողներին այս հարցում աջակցելու համար։ «Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանում բիզնեսը լինի մեծ կապիտալով, բարձրակարգ, տեխնոլոգիապես հագեցած բիզնես»,- նկատեց երկրի տնտեսության համար «մտահոգ» նախարարը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031