Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պարզվում է, նույնպես մեկ անձից գնումների սիրահար է․ վերջին 1 ամսվա ընթացքում դատախազությունը 13 պետական գնում է կատարել, որոնցից եւ ոչ մեկը մրցույթով տեղի չի ունեցել, այլ մեկ անձից գնման ընթացակարգով։ Մինչդեռ մեկ անձից գնումների ընթացակարգը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում եւ նախատեսված է այն դեպքերի համար, երբ անհետաձգելի գնում պետք է կատարվի, եւ ժամանակ չկա, որ մրցույթով անեն։
Բայց վերջին 1 ամսվա ընթացքում Գլխավոր դատախազությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնել է մեկանգամյա օգտագործման բաժակներ՝ 150 հազար դրամի, սեղաններ՝ 708 հազար դրամի, հուշանվեր՝ 29 հազար եւ 35 հազար դրամի, հուշանվեր-տուփ՝ 140 հազար դրամի, մակաբույծների ոչնչացման ծառայություն՝ 300 հազար դրամի, 2 հատ «ղեկավարի բազկաթոռ»՝ 282 հազար դրամ արժողության, ծաղկեպսակ՝ 35 հազար դրամ, խմելու ջուր՝ 25 հազար 200 դրամ, շինարարական ապրանքներ՝ 236 հազար դրամ, շինանյութ՝ 31 հազար 500 դրամ, նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում՝ 995 հազար դրամ։
Այսինքն՝ որեւէ անհետաձգելի գնում դատախազությունը չի կատարել, որը կարող էր արդարացնել մեկ անձից գնման փաստը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: