Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ Հայաստանի ներմուծման և արտահանման աճը պայմանավորված է գլխավորապես արտաքին գործոններով. «Փաստ»

Մայիս 06,2023 10:37
hark

Հայաստանում 2022 թվականին գրանցվեց 12,6 % տնտեսական աճ։ Այս բարձր ցուցանիշներին հնարավոր եղավ հասնել գլխավորապես արտաքին գործոնների հաշվին։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ այս աճի հետ մեկտեղ տարեկան գնաճն անցյալ տարի կազմեց 8,3%, ինչը գերազանցում է նպատակային ցուցանիշը։ Սակայն, ի տարբերություն անցած տարվա ցուցանիշների, այս տարվա հետ կապված կանխատեսումներն առանձնապես լավատեսական չեն։ Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2023 թվականին կանխատեսում է 4,1 % տնտեսական աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 4 %, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 5,5 % աճ։ Բայց ՀՀ կառավարությունն այս տարվա համար ավելի բարձր թիվ է նախանշել՝ 7 % տնտեսական աճի ցուցանիշ։

Անցյալ տարվա իներցիայի արդյունքում 2023 թվականի առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր։ Մասնավորապես հունվարմարտ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,2 %՝ հունվարփետրվարի ցուցանիշի համեմատ արագանալով 1,3 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՏԱՑ-ը դանդաղել էր 1,7 տոկոսային կետով: Կանխատեսվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի դինամիկան այս տարվա ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ։

Այսինքն, աճի տեմպը պայմանավորված է լինելու բազայի էֆեկտով: Ուշադրության են արժանի հատկապես արտահանման աճի ցուցանիշները նախորդ տարվա աճի դանդաղեցման համեմատությամբ։ Արտահանման ծավալի աճը 2023 թ. հունվար-մարտին կազմել է 126,5 %՝ ապահովելով շուրջ 2,3 անգամ ավելացում: Կարող է տպավորություն առաջանալ, թե Հայաստանում շեշտակիորեն աճել է արտադրությունը, ինչի արդյունքում էլ զարկ է տրվել արտահանմանը։ Բայց իրականում այդպես չէ, քանի որ Հայաստանից հիմնականում արտահանվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են մեքենաները, տրանսպորտային միջոցները կամ տարբեր տեսակի սարքավորումները։ Իսկ Հայաստանն այսպիսի ապրանքներ չի արտադրում։ Նշանակում է, որ մեր երկիրն ընդամենը տարանցիկ դերակատարություն է ստանձնում։ Պատահական չէ, որ միջազգային մամուլում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը Հայաստանի միջոցով արևմտյան ապրանքներ է ստանում, այդ թվում՝ ռազմարդյունաբերության համար կարևոր նշանակություն ունեցող միկրոչիպեր։ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին դեպի Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 89,1 %-ով։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ  

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031