Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողումը ոչ միայն կատարյալ է, այլեւ աղետալի ֆիասկո. «Հրապարակ»

Մայիս 06,2023 10:04

Ի վերջո, դու կա՛մ 2 հայկական պետությունների շահերն ես պաշտպանում եւ նրան ներկայացնում դրսում, կա՛մ հրաժարվում ես նրանց ղեկավարը կոչվելու իրավունքից: Մանավանդ՝ եթե բանը հասել է նրան, որ արդեն ոչ թե Հադրութը հետ բերելու մասին ենք մտածում եւ Արցախի` ԼՂԻՄ-ի սահմաններում ինքնիշխանության ապահովման, այլ 29 հազար 800 կիլոմետր Հայաստանն էլ չենք կարողանում պահպանել, եւ բանակցությունների սեղանին արդեն ինքնիշխան Հայաստանի հարցն է դրված, կնշանակի՝ դու ձախողվել ես բոլոր պարամետրերով եւ բոլոր հարցերում:

Եթե 3 տարվա ընթացքում այնքան ենք գլորվել, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» բղավող վարչապետից պահանջում են ասել «Արցախն Ադրբեջան է», եւ նա անուղղակի կերպով այդ բառերն արտաբերում է, կնշանակի՝ ձախողումը ոչ միայն կատարյալ է, այլեւ աղետալի ֆիասկո, որի յուրաքանչյուր հաջորդ օրը հաստատում է որպես վարչապետի՝ նրա լիակատար անընդունակությունն ու անպիտանությունը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ  

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031