Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների և տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: Նախարարներն անդրադարձել են նաև մայիսի 1-4-ը Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցություններին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ