Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բաց նամակ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին
Պարոն Ղազարյան,
Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, Ձեր ներկայությամբ հանցագործության մասին հաղորդագրություն է տվել: Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, պատասխանել իմ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյանի հարցերին
1.Ես հաճախ եմ ներկա լինում միջին վիճակագրական խնջույքներին և երբևէ չեմ նկատել, որ այդ խնջույքներին թմրանյութեր օգտագործվեն: Կարծում եմ Դուք ևս հաճախ եք ներկա լինում միջին վիճակագրական խնջույքներին: Խնդրում եմ՝ պատասխանեք Ձեր ներկայությամբ միջին վիճակագրական խնջույքի ներկաները թմրանյութեր օգտագործո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե օգտագործում են, ապա ինչու Դուք չեք կալանավորում այդ մարդկանց, իսկ եթե չեն օգտագործում, ինչու չառարկեցիք պատգամավորին:
Կարդացեք նաև
2.Ճշտել եք արդյոք, կոնկրետ որ գիշերային ակումբներում են անցնում պատգամավորի նշած «միջին վիճակագրական խնջույքները»: Օրինակ, Տերյան փողոցի վրա գտնվող ակումբում նման «խնջույքներ» շուտ-շուտ են անցնո՞ւմ… կամ Սարյանի սրճարաններում:
3.Նման «խնջույքներն» ո՞վ է կազմակերպում, ո՞վ է «հաճույք ստանում» այդ խնջույքներում և ո՞վ՝ հարստանում:
Հարցերս ամենևին հռետորական չեն»: