Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել՝ Գլաձոր համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանի պաշտոնավարման 11 տարվա ընթացքում թույլ տրված չարաշահումների մասին։ Օպերատիվ աշխատանքներից պարզվել է, որ Ա․ Մարտիրոսյանը որպես պաշտոնատար անձ ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս։
Մասնավորապես, լինելով Գլաձոր համայնքի համայնքապատկան հողատարածքների կազմակերպիչ, կազմակերպել եւ անցկացրել է ապօրինի աճուրդ վաճառքներ, որի արդյունքում իր որդուն ու համայնքապետարանի մի աշխատակցի օտարած հողատարածքների արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքին եւ հասարակության օրինական շահերին։
Դրանով նա հեղինակազրկել է տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաեւ համայնքը զրկվել է իր սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու իրավասությունից, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները: Կազմված փաստաթղթերն փոխանցվելու են հակակոռուպցիոն կոմիտե: