Այսօր լրագրողները «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին հարցրեցին՝ կա քննադատություն մայրաքաղաքում ձեր պաստառների հետ կապված, ինչպե՞ս կարձագանքեք՝ նա պատասխանեց. «Այն, որ իմ նկարները մրցակցային առավելությո՞ւն են մեզ տալիս: Հետաքրքիր է, որ իմ նկարները պիտի մրցակցային առավելություն տան ՔՊ-ի հանդեպ: Նույնն է, թե ասել` ես երբ որ փողոցում քայլում եմ, մարդկանց տեսնում ու բարեւում եմ, մրցակցային առավելություն է: Եթե այդպես են ընկալում, քավ լիցի: Այսինքն, ամսագրին տված մի հարցազրույցը եթե իրենց համար այդքան սարսափ է առաջացնում, ի՞նչ կլինի, երբ որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը սկսվի՝ համապատասխան թիմով եւ առաջնորդությամբ: Ընդամենը այդ տրամաբանությամբ պիտի արձանագրենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության գոյությունը ինքնին մրցակցային առավելություն է ՔՊ-ի նկատմամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ