Aravot.am-ի տեղեկություններով ապրիլի 28-ին նախատեսված Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը չի կայացել: Համայնքապետ Արթուր Ճաղարյանի խոսքով` արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: «Նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Զարմանալու ոչինչ չկա, բոլոր նրանք, ովքեր հետևում են նիստերի ուղիղ հեռարձակումներին, տեղյակ են, որ մշտապես քննարկվում է հաջորդ նիստի ժամը:
Ավագանու անդամների մեծամասնություն աշխատում է և աշխատանքային ժամերին նախատեսված նիստերը նրանց համար ոչ նպատակահարմար են: Մի մասի համար էլ, օրինակ` երբ գալիս են գյուղական բնակավայրերից, նպատակահարմար է նիստին մասնակցել աշխատանքային ժամերի ընթացքում: Պետք չէ փնտրել դիտավորություն, նորմալ աշխատանքային գործընթաց է: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 5-ին»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ճաղարյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ