«Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը անհաջող ձեւակերպում է համարում ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությունը, թե այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում:
«Անհաջող ձեւակերպում է ուղղակի: Ռեստորաններում նման բան հնարավոր չէ: Երեւի խոսում է գիշերային ակումբների մասին: Խնջույքները էդ вечеринка-ներն են, вечеринка-ն էլ ռեստորանում չեն անցկացնում: Կնունք, ծնունդ նման միջոցառումներ են անում, եթե խնջույք, ապա վերաբերում է ակումբներին: Մեր շրջանակում նման ռեստորաններ չկան, նման մարդիկ չկան»,- ասաց Բարսեղյանը:
Նման հայտարարությունները, ըստ մեր զրուցակցի այլեւս վտանգավոր չեն, քանի որ. «Գիտեք՝ հիմա Հայաստանում այնքան բա կա վտանգավոր, որ մի հատ ավել, մի հատ պակաս. էն վիճակում է երկիրը, որ արդեն նման բանից չենք խոսում: Ինձ թվում է՝ եթե պատգամավորը խոսում է, ուրեմն ինչ-որ մի բանի մասին էլ տեղյակ է: Դա նման է հանցագործության մասին հաղորդման, էդ մարդիկ մի բան գիտեն, չեն հայտնում: Ճիշտ կլինի հայտնեն՝ որտեղ է, որ կատեգորիայի մասին են խոսում»:
Երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ նկատեց, որ այդ տեղեկությունն իրենք կիմանան. «Իրենք լավ գիտեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ