Արցախի Հանրապետության արտգործնախարարն ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչներին
Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանին։
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը, այն հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերը, հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։
Արցախի Հանրապետության արտգործնախարարություն