Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակումներ ՀՀ քննչական կոմիտեում

Մայիս 04,2023 18:04

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գառնուշի Գրիգորյանի կենսագրությունը

Ծնվել է 1983 թվականի հունվարի 01-ին, Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2004-2006թթ.  ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն
2006-2007թթ. – Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2007-2009թթ. – ՀՀ ՊՆ 55555 զ/մ Շիրակի կայազորի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2009-2012թթ. – ՀՀ ՊՆ 55910 զ/մ ավագ քննիչ
2012-2014թթ. – ՀՀ ՊՆ 55910 զ/մ հրամանատարի տեղակալ
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ
2016-2020թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ
2020-2021թթ. – Շիրակի մարզի դատախազի տեղակալ
2021-2022թթ. – Շիրակի մարզի դատախազ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երեք երեխա:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հրաչյա Սամվելի Առաքելյանի  կենսագրությունը

Ծնվել է 1979 թվականի ապրիլի 10-ին, Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում:
2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ. – Գյումրիի ՆԳ բաժնի քաղաքային միլիցիայի 3-րդ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր
2002-2004թթ. – Գյումրիի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2004-2007թթ. – ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
IV- X.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ
2014-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2017-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետ
2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ
2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
2022-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ Նախագահի  հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031