Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրիգորի Խաչատուրովը տեսականորեն իշխանության և նրանց տերերի համար խոչընդոտ է այդ տարածքները հանձնելու համար»․ Հայկ Նահապետյան

Մայիս 04,2023 18:00

«Մենք արդեն իրավունքի դաշտից վեր ենք։ Այս նախաձեռնությունը հանրային դաշտում որոշակի կեցվածք դրսևորելու նպատակ ունի, քանի որ փաստաբանները կան, որոնք իրենց գործունեությունն են իրականացնում»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակում կազմակերպված «Լինել քաղաքացի, որ պետությունը լինի» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը։

Նրա գնահատմամբ՝ պարտությունից հետո թիրախը զինվորականությունն է։ Հայկ Նահապետյանն ասաց․ «Գրիգորի Խաչատուրովն այն անձանցից մեկն էր, որը միացել էր դեռևս ժամանակին մեր ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի կողմից նախաձեռնված հրաժարականի պահանջին, նա այդ պահանջից հետ չկանգնեց, նա երկար ժամանակ զբաղեցրել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, որը պաշտպանում է Ադրբեջանի հետ սահմանը՝ Իջևանից մինչև Ճամբարակ, ունի մեծ հեղինակություն։ Իրեն կալանավորել են նրա համար, քանի որ հստակ է, որ տարածքներ պիտի հանձնվեն։ Միայն իր ներկայությունը, մարդկանց հետ հանդիպելը մարդկանց ընդվզելու գործողության էր տանում։ Գրիգորի Խաչատուրովը տեսականորեն իշխանության և նրանց տերերի համար լուրջ խոչընդոտ է այդ տարածքները հանձնելու համար։ Շրջան-շրջան հանձնելու են։ Այդ պայմանավորվածություններն արդեն փաստաթղթային ձևակերպումներ ունեն։ 104 գյուղ վտանգված է։ Գրիգորի Խաչատուրովն այն գեներալներից մեկն էր, որն այս գործընթացին կոնկրետ Տավուշի մարզում խանգարելու էր։ Սպիտակ թելերով կարած քրեական գործը, որ կա, այդտեղ կեղծիքն այնքան ակնհայտ է։ Միայն Գրիգորի Խաչատուրովը չէ կալանավորված․ օրինակ՝ Միքայել Արզումանյանը, կան նաև ավագ սպաներ։ Այսինքն՝ իշխանության համար, ինչպես միշտ, մեղավորներ պետք է փնտրվեն, ու այս պահին զինվորականներն ուղղակիորեն թիրախավորված են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031