Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել հաշմանդամության պատճառական կապերը, օրենքի դրույթները համապատասխանեցնել գործող իրավական ակտերին

Մայիս 04,2023 17:56

Մայիսի 4-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:

Օրակարգում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վ.Առաքելյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել հաշմանդամության պատճառական կապերը, ինչպես նաև համապատասխանեցնել Օրենքի դրույթները գործող իրավական ակտերին:

Օրենքով սահմանված որոշ հաշմանդամության պատճառական կապերը պրակտիկայում չեն կիրառվում, հաշվի առնելով այն, որ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմինը, զինծառայության հետ կապված հաշմանդամության պատճառական կապը որոշելիս, ընդունում է այն ձևակերպումը, որն արձանագրված է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ և իրավասու չէ փոփոխելու դրանում նշված հիմքը:

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին. այն դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031