«Մենք վերադարձնելու ենք մահապատիժը: Դա մենք վերադարձնելու ենք հանուն այդ խունտայի պատժի, քանի որ դրանց ցմահ բանտարկելն ու հարկատուների հաշվին բանտում պահելը նպատակահարմար չէ»,-այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։

Parents of servicemen who were killed during the 44-day war hold a protest action in front of the RA Government’s building
Բողոքի ցույցը կազմակերպել են զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։

Parents of servicemen who were killed during the 44-day war hold a protest action in front of the RA Government’s building
Ցույցին մասնակցում էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նա իր ելույթում ասաց՝ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Ալիեւի մասնակցությամբ է տեղի ունեցել հայրենազրկումը․ «Նիկոլ, դու շատ վատ ես զգում, երբ քեզ ասում են դավաճան, որովհետեւ գիտես, եկել եմ պատմեմ, թե ինչպես էին վերաբերվում դավաճանների հետ։ 1900-ականներին դավաճաններին մորթեցին»։
Փոստանջյանն էլ կրկնեց՝ մենք կիրառելու ենք մահապատիժը․ «Ես հիմա կողմ եմ մահապատժին, որպեսզի ձեր նմանները չբուծվեն, ձեր նմանները չունենան խմբավորումներ։ Մահապատիժն այնպիսի օրինակ է, որը կանխարգելում է ցեղասպանությունն ու հայրենազրկումը։ Մենք իրականացնելու ենք մահապատիժը»։
Կարդացեք նաև

Parents of servicemen who were killed during the 44-day war hold a protest action in front of the RA Government’s building
Ապա ցույցի մասնակցիները վանկարկեցին «դավաճան, Նիկոլ»։

Parents of servicemen who were killed during the 44-day war hold a protest action in front of the RA Government’s building
Փոստանջյանը հայտարարեց՝ «Հիմա դուք կստանաք կտրված ե՛ւ գլուխները, ե՛ւ արյունը», ապա խոզի գլուխներ նետեցին կառավարության դիմաց՝ դրանք ներկելով կարմիր, վրան գցելով Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Արայիկ Հարությունյանի, Ալիեւի նկարները։
Ցույցի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին մի քաղաքացու, սակայն պատճառն այդպես էլ չպարզվեց։

Parents of servicemen who were killed during the 44-day war hold a protest action in front of the RA Government’s building
Նելլի ԲԱԲԱՅԱՆ