Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան խնդիրը միայն արցախցիների խնդիրը չէ: Առավել քան երբևէ, անհրաժեշտ է համախմբվել արցախահայության շուրջ»

Մայիս 04,2023 15:22

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած ստորագրահավաքին կարելի է միանալ նաև Երևանում:

Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում տեղակայված կետերում տեղում միանալ արցախահայերի պահանջին,  ինչպես նաև change.org-ում հրապարակված առցանց պահանջագրին, որով կոչ է արվում դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:

Ողջունելի է, որ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ևս միացել է ստորագրահավաքին՝ կոչ անելով բոլորին մայիսի 4-ին, ժամը 12:00-20:00, «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում միանալ արցախահայերի նախաձեռնած պահանջագրին:

Արցախյան խնդիրը միայն արցախցիների խնդիրը չէ, սա ողջ հայության խնդիրն է, և այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է համախմբվել արցախահայության շուրջ՝ կոչ անելով  միջազգային հանրությանը, քաղաքակիրթ ողջ աշխարհին դատապարտել Բաքվի հանցավոր քաղաքականությունը և կանխել Արցախի ժողովրդի հայրենազրկումը: Ժամանակն է թոթափել անտարբերությունը և գիտակցել, որ այս հանցավոր անգործությունը կարող է 120 հազար մարդու կյանք և Արցախի կորուստ արժենալ:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  

նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031