Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իﹾնչ որոշումներ են ընդունվել Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստում

Մայիս 04,2023 14:50

Մայիսի 3-ին կայացել է Դիլիջան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի չորրորդ արտահերթ նիստը:

Օրակարգում ներառված էր նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործարկվող դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և համաֆինանսավորումն ապահովելու մասին հարցը: Համայնքի ավագանին որոշեց համաձայնություն տալ Դիլիջան համայնքի մասնակցությանը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին:

Համաձայնություն տվեց նաև դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային  հայտ-առաջարկի հաստատման դեպքում Դիլիջան համայնքի 2023 թ․ բյուջեից կատարել համապատասխան ներդրումը։

Դիլիջանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ դեռևս հստակ որոշված չէ, թե ինչ հայտով է համայնքը դիմելու մրցույթին, քանի որ պետք է կազմակերպվեն հանրային լսումներ:

Լիա Ճաղարյան

Լուսանկարը` Դիլիջանի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031