«Եթե չես բավարարվում 29 800 քառակուսի կիլոմետրով, միջազգային հանրության տեսակետից ինչ-որ մեկին էլ լեգիտիմ իրավունք ես տալիս չբավարարվել իր ունեցածով։ Եվ այդ ժամանակ արդեն ուժեղին պարզելու տղայական մոտեցման մեջ ես դնում քո երկիրը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արած հայտարարությանը, թե Հայաստանը տարածքային նկրտումներ չունի որևէ երկրի նկատմամբ։
ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ այս համատեքստում անդրադարձավ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը՝ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին։
«Այս համատեքստում հարցը ոչ թե արձանի ապամոնտաժումն է, այլ ինչպես անել, որ օդային ճանապարհը բացվի հայկական ավիափոխադրողների համար։ Եվ սրա շուրջ պետք է կրկին աշխատանք տարվի։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահն այժմ Անկարայում է եւ այսօր հանդիպելու է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ, այս հարցը բարձրացվելու է նաեւ այս մակարդակում»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ