ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Արցախի պետնախարարի կոչին՝ ուղղված ՀՀ իշխանություններին։
«Բոլոր բանակցային հարթակներում եւ ընդհանրապես Հայաստանի բանակցողները խոսում եւ քննարկում են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման եւ հասցեագրման թեմաների մասին։ Այս բանակցությունների բովանդակության եւ նյուանսների մասին տեղյակ են լինում նաեւ ԼՂ իշխանությունները։ Ուստի, այստեղ որեւէ կերպ չի կարող կասկածի տեղիք տալ, թե արդյոք Հայաստանի բանակցողները խոսելու են կամ բանակցելու են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության շուրջ»,- ասաց նա։
Ըստ Խանդանյանի՝ տրամաբանական է, որ Լեռնային Ղարաբաղից այսպիսի կարծիքներ են հնչում, որովհետեւ մարդիկ արդեն 4 ամսից ավելի գտնվում են շրջափակման մեջ, եւ նրանց հումանիտար խնդիրները պետք է օր առաջ լուծվեն. «Եվ պատասխանատուները, որոնք պետք է ապահովեն մարդկանց իրավունքների պաշտպանությունը, պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեն։ Ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես՝ ԼՂ հայությունը դժվար կացության մեջ է՝ լինելով կոնֆլիկտի մեջ։ Եվ մենք ակնկալում ենք, որ այս հիմնախնդիրը օր առաջ կլուծվի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ