Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց՝ միջին վիճակագրական խնջույքների մասնակցում է, թմրամիջոց չի օգտագործում։
Երեկ խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում «Պոլիգաֆ» ակումբում ոստիկանական «ռեյդի» մասին, նշելով՝ այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք Հայաստանում, եթե նման ռեյդի միջով անցնի, վստահաբար, նմանատիպ զանգվածներ (նկատի ունի թմրամիջոց- Ն․Բ․)ի հայտ կգան»։
Նախարարը չցանկացավ մեկնաբանել Աղաջանյանի հայտարարությունը, ասաց, որ չգիտի այդ ակումբի մասին։
Հարցին՝ արդյոք նախարարի նման հայտարարությունը չի նպաստում ակումբներում թմրամիջոցների շրջանառությանը, նախարարը պատասխանեց՝ չեմ կարող մեկնաբանել, իմ լիազորություններից դուրս է․«Դա իրավապահների խնդիրն է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ