ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա հայտարարությանը, թե խաղաղության պարամետրերը կարող են ընդունելի չլինել հայ ժողովրդի համար։
Հարցին՝ այսինքն՝ Փաշինյանը պատրա՞ստ է ստորագրել փաստաթուղթ, որտեղ կլինեն անընդունելի պարամետրեր, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Իրականում հենց հակառակն էր ասում վարչապետը։ Իմաստը՝ ինքնին հնարավոր է, եւ պետք է այնպես անել, որ այդ խաղաղության պարամետրերը համապատասխանեն ՀՀ պետական շահերին։ Դրա մասին է խոսքը։ Այսինքն՝ առաջարկվող պայմանները կարող են լինել անընդունելի, եւ պետք է անել այնպես, որ լինեն ընդունելի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ