«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը միանում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում թույլ չտալ Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականության իրականացումը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը:
Կարևորում ենք հնարավոր բոլոր միջոցներով Արցախում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնումը, միջազգային հանրության ուշադրության հրավիրումն Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վրա։
Հիշեցնում ենք, որ մարտի 10-12-ը Երևանում կայացած Ապագա Հայկականի Համաժողովի մասնակիցների 92,7%-ը քվեարկությամբ որոշել էր, որ Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է։
Իրավիճակն Արցախում այժմ օրհասական է: Անկախ հայկական Արցախը բառացիորեն կանգնած է բռնազավթման շեմին: Այսօր մեզնից յուրաքանչյուրի ներգրավվածությունը կարևոր է ավելի քան երբևէ:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության շուրջ միավորված և հայության ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց միանալ պահանջագրին և տարածել այն։
Պահանջագիրը կարելի է ստորագրել այստեղ:
Խնդրում ենք նաև հնարավորինս տարածել պահանջագրի հղումը:
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամ