Այսօր առավոտյան վաղ ժամին ոստիկանության Արաբկիրի բաժնի 30 աշխատակից ներկայացել է «Տիտան օյլ» բենզալցակայան ու փակել այն:
Բենզալցակայանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նարինե Աբելյանը (լուսանկարում) Aravot.am-ին ասաց.«Ոստիկանները չեն սպասել նույնիսկ ներկայանամ»: Փաստաբանն ասաց, որ այդ ժամին ո՛չ տնօրենն է եղել արթուն, ո՛չ ինքը, փակել են, ըստ էության, մի քանի միլիոնի վնաս հասցնելով նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե գործունեություն իրականացնող անձին:
Հարցիս, թե ի՞նչ գործողություններ եք ձեռնարկել, երբ առավոտյան ժամը տասին ներկայացել եք ոստիկանության Արաբկիրի բաժին, Ն.Աբելյանը պատասխանեց. «Ներկայացել եմ, ծանոթացել նյութերին, դատարանի կողմից կասեցվել է վարչական ակտի կատարումը: Վարչական մարմինն իրավունք չի ունեցել ինքնիրավչություն իրականացնելու»:
Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստում է հաղորդում հանցագործության մասին, որը կուղարկի հակակոռուպցիոն կոմիտե եւ ՀՀ դատախազություն՝ Ա.Վարդապետյանին:
Կարդացեք նաև
Ռ.Մ.