Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի խոսքը փաստում է՝ իրենք հարցերը լուծել ու լուծելու են ուժով, միջազգային իրավունքն իրենց համար որևէ արժեք չունի. Տաթև Հայրապետյան

Մայիս 04,2023 12:17

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Եվս մեկ հատված օկուպացված Շուշիում Ալիևի երեկվա ելույթից:

«Մենք Ադրբեջանում տարիներ առաջ հասկացանք, որ ոչ ոք մեզ չի օգնի։ Եվ միջազգային իրավունքի գերակայության մասին մեր բոլոր պատրանքները սին են: Ոչ թե միանգամից, այլ բանակցային գործընթացում եկանք այդ եզրահանգման։ Մենք հասկացանք, որ եթե չունենանք ուժեղ բանակ, եթե չմեծացնենք երիտասարդ սերունդ, որը պատրաստ է պայքարել իր արժանապատվության և ոչ միայն հողի համար, մենք միշտ օկուպացիայի տակ կլինենք և միշտ կբողոքենք: Մենք հոգնել ենք բողոքելուց: Թող հիմա ուրիշները բողոքեն մեզանից: Կարծում եմ ՝ Ադրբեջանի օրինակը արժեքավոր է»:

Ադրբեջանական կողմը մերժել է խաղաղ կարգավորման բոլոր տարբերակները (օրինակ՝ Քի–Վեսթ, Կազան)՝ պատրաստվելով պատերազմի ու մի ամբողջ սերունդ մեծացնելով հայերի դեմ ատելության քարոզով: Ալիևի այս խոսքը փաստում է, որ իրենք հարցերը լուծել են ու լուծելու են ուժով, իսկ միջազգային իրավունքն իրենց համար որևէ արժեք չունի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031