Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի ծիծաղելի է, ի՞նչ հիմքով է այդ գործընթացն իրականացվում»․ Թագուհի Թովմասյանը՝ Հովիկ Աղազարյանի նախաձեռնության մասին

Մայիս 04,2023 11:47

«Նախ ես պետք է հասկանամ, թե ինչ հիմքով է այդ գործընթացն իրականացվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի նախաձեռնությանը՝ Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին։ Կա տեղեկություն, որ առաջիկայում այդ ստորագրահավաքը կդրվի շրջանառության մեջ։

«Ուղղակի ծիծաղելի է, որ հնարավոր է ուրիշի խոսքի ազատությունը չսահմանափակելը դառնա դատապարտելի արարք Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի համար։ Այսինքն՝ ես պետք է պատգամավորներից որ մեկի բերանը փակեի, որպեսզի իրենք իրենց խոսքի ազատությունը չիրացնեին։ Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, եւ այդ իրավունքն իրացրել է նաեւ Էդգար Ղազարյանը։ Ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, որ հնարավոր է այդպիսի իրավիճակ, բայց ես Աղազարյանին հաջողություն եմ մաղթում։ Ես ուշադրությամբ կհետեւեմ հիմնավորումներին, որից հետո իմ տեսակետը կհայտնեմ։ Բայց հիմա դեռ միս ու արյուն չկա այդ պրոցեսի մեջ»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031