Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոթքի ոսկու հանքը 2 շաբաթից ավելի չի աշխատում, ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշխատողի վրա»․ Թագուհի Թովմասյան

Մայիս 04,2023 11:39

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր անդրադարձավ հարցին, թե Վաշինգթոնում ընթացող բանակցություններում ինչ հնարավոր լուծման տարբերակներ կարող են լինել։ «Ես կդժվարանամ ասել, թե ինչ է հնարավոր, որովհետեւ մենք գործ ունենք շատ վատ բանակցողի հետ։ Այնպիսի բանակցողի հետ, որ ամենեւին Հայաստանի եւ Արցախի շահն առաջ չի տանում, այլ ընդհակառակը, շարունակ զիջումների է գնում, եւ շարունակ այնպիսի իրավիճակի առաջ ենք կանգնում, որ հերթական զիջումից հետո մեզ պարտադրվում է հերթական զիջումը։ Եվ ստացվում, է, որ մենք շարունակ զիջում ենք, բայց տեղի ոչինչ ձեռք չենք բերում։ Փոխարենն ունենք իրողություն, որ Հայաստանից օկուպացվել է հսկայական տարածք՝ Սյունիքից ու Գեղարքունիքից, մինչ օրս ադրբեջանական զինուժը չի նահանջել, մինչդեռ այդպիսի խոստումներ եւ պահանջներ հնչում էին։ Մենք ունենք իրավիճակ, երբ, օրինակ, Վարդենիսի շրջանում Սոթքի ոսկու հանքը երկու շաբաթից ավելի չի աշխատում, քանի որ ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշխատողի վրա։ Այս ուղղությամբ եւս Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում, հրապարակային որեւէ խոսք ես նրա կողմից չեմ լսել»,- ասաց նա։

Ըստ Թագուհի Թովմասյանի՝ Տեղ գյուղ ադրբեջանական վերջին ներխուժումից հետո ունեցանք պաշտոնական հայտարարություն, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի էսկալացիա չլինի։ «Այսինքն՝ բոլոր հնարավոր քայլերով Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի էսկալացիա չլինի, բայց ոչ միայն էսկալացիա է լինում, այլ նաեւ մենք շարունակում ենք սահմանին ունենալ զոհեր ու վիրավորներ, տարածքային կորուստներ, էլ չասեմ, որ արցախահայությունը գտնվում է պատանդի վիճակում։ Արցախից մնացել է մի բուռ, եւ այս ամեն ինչն ունի մեկ գլխավոր պատասխանատու, եւ այդ պատասխանատուի անունը Նիկոլ Փաշինյան է, որը Հայաստանի ամենավատ բանակցողն է»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031