«Ժողովուրդ» օրաթերթին է փոխանցվել «Голос Армении» թերթում հրապարակված մի հոդված, որը վերաբերում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:
«Գյումրիում հայտնի մարդկանցից՝ Համբարձում եւ Հակոբ Մխիթարյան եղբայրներից առաջինը «Վան» համալիրի տնօրենն է, իսկ երկրորդը աշխատում է ռեստորանում։ Երբ Քոչարյանն ու թիմը բնակություն հաստատեցին պանսիոնատում, Մխիթարյան եղբայրներն անգամ իրենց պարտքն էին համարում հյուրասիրել մայրաքաղաքից եկածներին, բայց հետո պարզվեց, որ նրանք պարզապես պարտավոր են դա անել:
Ընդ որում՝ ծախսերը վճարել միայն ու միայն սեփական գրպանից»,- նշված է հոդվածում:
Ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 2 միլիոն 200 հազար ռուսական ռուբլի: Քոչարյանը փոխհատուցել է ընդամենը 500 հազարը, որի արդյունքում Մխիթարյան եղբայրները սնանկացել են:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։