ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհ Թովմասյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների երկարաձգմանը։
«Ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի գործունեությունն ուղիղ առնչվում է Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու իրողության ու ցանկության հետ։ Այսինքն՝ այդ հանձնաժողովի գործունեությունը բոլոր հնարավոր ձեւերով նպաստում է եւ միտված է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրի։ Եվ չի կարող իշխանությունը քննել իր ենթադրյալ հանցագործության վարկածը։ Եվ սովորաբար քննիչ հանձնաժողովները գործիք են ընդդիմության ձեռքին, այլ ոչ թե իշխանությունն է դա օգտագործում»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ